Ավարտվեց Անգլիա-Ուելս հանդիպումը: Շնորհիվ տուգանայինից կատարված Գարեթ Բեյլի ֆանտաստիկ հարվածի, ուելսցիները բացեցին խաղի հաշիվը: Անգլիացիներից մեծ ջանքեր պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար:
Հայտնի են ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի զույգերը: Դրանք են Արգենտինայի ու Վենեսուելայի, Չիլիի ու Մեքսիկայի, Պերուի ու Կոլումբիայի, Էկվադորի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրանիները: Եթե
Ֆրանսիայի ոստիկանությունը մտադիր է արտաքսել «Համառուսաստանյան երկրպագուների միության» պատվիրակությանը՝հայտարարել է միության ղեկավար Ալեքսանդր Շպրիգինը։ Նա ասել է, որ երկրպագուների խմբին ոստիկանները Կաննում արգելում են դուրս գալ ավտոբուսից։
Որքան էլ ջանաց, այդուհանդերձ Բելգիայի ընտրանին արդյունավետ ոչինչ չկարողացավ ձեռնարկել Իտալիայի հավաքականի հետ խաղում, մինչդեռ վերջիններս երկու անգամ խոցեցին Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը:
Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի ընտրանին իր հանդիպումները սկսեց հաղթանակով: Չնայած չեխերի կատաղի դիմադրությանը՝ այնուամենայնիվ Եվրոպայի գործող չեմպիոնին հաջողվեց մրցակցի դիմադրությունը կոտրել:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ բրազիլացի Պելեն 4,4 միլիոն եվրո է ստացել աճուրդում իր պարգևների վաճառքից:
Գերլարված ստացվեց Ամերիկայի գավաթի խաղարկության Չիլի-Բոլիվիա խմբային հանդիպումը, որն իր սյուժեով ամբողջովին Եվրոպայի առաջնության մեկնարկային Ֆրանսիա-Ռումինիա խաղի կրկնությունն էր:
Ֆրանսիա-Ռումինիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Առաջին խաղակեսի բավական պրոզայիկ ֆոնի վրա անհամեմատ լարված ստացվեց հանդիպման երկրորդ կեսը: Առաջինը հաջողության հասան ֆրանսիացիները:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...